15.06.2019 12:00

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են ոստիկանությունում

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են ոստիկանությունում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին 5 ժամ հարցաքննել են Ռիոյի ոստիկանությունում՝ բրազիլուհի մոդել Նաժիլա Տրինդադեի հնարավոր բռնաբարության մեղադրանքի գործով։

Դատախազը հայտարարել է, որ Նեյմարը չի ընդունում մեղքը եւ պատասխանել է բոլոր հարցերին, հաղորդում է mundodeportivo-ն։

Ավելի վաղ ոստիկանության հարցերին պատասխանել էր նաեւ Նաժիլա Տրինդադեն, որի շահերը պաշտպանելուց հրաժարվել է արդեն երկրոր փաստաբանը։ 

Նեյմարն ու նրա հայրը հայտարարել էին, որ Նեյմարի եւ Նաժիլա Տրինդադիի միջեւ սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ։ Սակայն կինը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հյուրանոցային համարում իրեն հարվածել է եւ փորձել է իր կամքին հակառակ սկսել սեռական հարաբերություններ։