15.06.2019 09:00

Ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նովեգիայի գերխոշոր մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Վերջին՝ 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ արագ շախմատում ևս գրանցվեց խաղաղ արդյունք:

25 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ Արոնյանը կիսեց 2-3-րդ տեղերը, լրացուցիչ միավորներով գրավելով 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: