15.06.2019 13:00

Պույոլը` իր ու Չավիի «Բարսելոնա» վերադառնալու հեռանկարների մասին

Պույոլը` իր ու Չավիի «Բարսելոնա» վերադառնալու հեռանկարների մասին

«Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը հույս ունի, որ «կապտանռնույններ»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայում գլխավորում է քաթարական «Ալ-Սադ»-ը, օրերից մի օր կվերադառնա Կատալոնիա:

«Պետք է համբերությամբ զինվենք: Շատերն են ցանկանում նրան տեղնել «Բարսա»-ի ղեկին ու վստահ եմ, որ մի օր դա կիրականա: Իմ վերադարձը նույնպես հնարավոր է. կցանկանայի սպորտային տնօրենի պաշտոնը ստանձնել, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելու համար»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Չավին լքել է կատալոնական ակումբը 2015 թվականին, իսկ Պույոլը՝ 2014-ին: