16.06.2019 09:00

Պոգբան սպառնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին

Պոգբան սպառնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին

Ֆուտբոլիստ Պոլ Պոգբան պահանջում է «Մանչեսթր Յունայթեդից» թույլ տալ իրեն տեղափոխվել մադրիդյան «Ռեալ»։ Հակառակ դեպքում ֆրանսիացի կիսապաշտպանը սպառնում է  բոյկոտել մրցաշրջանի նախապատրաստությունը։

Վեստի.ռու-ն գրում է, որ աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան ցանկանում է «Մանչեսթր Յունայթեդից» տեղափոխվել «Ռեալ»։ Մադրիդցիներ պատրաստ են նրա համար վճարել 120 միլիոն եվրո։ Բայց ՄՅՈՒ-ն չի ցանկանում վաճառել Պոգբային և նույնիսկ իսպանական ակումբի հետ չի մտել բանակցությունների մեջ։ Այդ լուրը զայրացրել է Պոգբային, նա պահանջել է ղեկավարությունը թույլ տալ իրեն տեղափոխվել «Ռեալ» ու սպառնացել է։