16.06.2019 11:00

Marca. Ռամոսը հատուկ չի իր հարսանիքին հրավիրել Ռոնալդուին

Marca. Ռամոսը հատուկ չի իր հարսանիքին հրավիրել Ռոնալդուին

«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը իր հարսանեկան արարողությանը հրավիրել է ֆուտբոլային շատ աստղերի, բայց այդ ցանկում չկա Կրիշտիանու Ռոնալդուի անունը, ում հետ իսպանացին 9 տարի խաղացել է «արքայական» ակումբում:

Marca-ի հաղորդմամբ՝ Ռամոսը հատուկ չի հրավիրել Ռոնալդուին: 

«Ռեալ»-ի ավագը բարկացած է եղել, թե «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը ինչ կերպով և ինչպիսի պայմաններում է լքել ակումբը: 

Այդ տարաձայնությունների պատճառով Ռոնալդուի և Ռամոսի փոխհարաբերությունները վատթարացել են: 

Մեծ միջոցառմանը, որի կազմակերպան համար իսպանացին մոտ 1 միլիոն եվրո է ծախսելու, ներկա է լինելու մոտ 500 հյուր: