16.06.2019 12:00

Իկարդին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Իկարդին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին առաջարկ է ստացել ՄԼՍ-ի ակումբից: Այս մասին հայտնում է Télam-ը: 

Աստղային արգենտինացուն ցանկանում է իր ակումբում տեսնել «Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը: 

Սպասվում է, որ 26-ամյա խաղացողը այս ամռանը կփոխի ակումբը: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենթուս»-ը և «Նապոլի»-ն: 

Իկարդիի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ լրանում է 2021 թվականին: 

Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 37 խաղի, դարձել 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: