17.06.2019 09:29

Ամերիկայի գավաթ. Ուրուգվայը Սուարեսի ու Կավանիի գոլերի շնորհիվ ջախջախեց Էկվադորին (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. Ուրուգվայը Սուարեսի ու Կավանիի գոլերի շնորհիվ ջախջախեց Էկվադորին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Ուրուգվայի հավաքականը մրցեց Էկվադորի թիմի հետ։

Խաղը տեղի է ունեցել Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո Գուբերնատոր Մագալյանս Պինտու» մարզադաշտում և ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Նիկոլաս Լոդեյրոն, Էդինսոն Կավանին և Լուիս Սուարեսը, իսկ Էկվադորի պաշտպան Արտուրո Մինան աչքի է ընկել ինքնագոլով:

23-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Անդերսոն Դարոնկոն կարմիր քարտ ցույց տվեց Էկվադորի հավաքականի կիսապաշտպան Խոսե Կինտերոսին: Ուրուգվայը հաղթելով էկվադորցիներին՝ C խմբում 3 միավորով զբաղեցրեց առաջատարի դիրքը:

Հաջորդ տուրում՝ հունիսի 21-ին, Ուրուգվայը կմրցի Ճապոնիայի հետ, իսկ Էկվադորի թիմը՝ հաջորդ օրը կխաղա Չիլիի ընտրանու հետ: