17.06.2019 10:00

«Բավարիան» մտադիր է վարձակալել Գարեթ Բեյլին

«Բավարիան» մտադիր է վարձակալել Գարեթ Բեյլին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլին, հաղորդում է Goal.com-ը։

«Բավարիան» արդեն առաջարկ է արել Արքայական ակումբին 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով։ «Բավարիան» պատրաստ է վճարել Բեյլի ամբողջ աշխատավարձը։ Նրա տրանսֆերն այժմ գնահատվում է 60 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։