17.06.2019 12:30

Մորիենտես. Ազարը չափազանց հետաքրքիր ֆուտբոլիստ է

Մորիենտես. Ազարը չափազանց հետաքրքիր ֆուտբոլիստ է

«Արքայական ակումբի» նախկին հարձակվողը խոսել է մադրիդյան թիմի նորեկների մասին: Հիշեցնենք, որ ակումբն արդեն 300 մլն եվրո է ծախսել տրանսֆերային գործարքների վրա՝ ձեռք բերելով 5 նոր ֆուտբոլիստի, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ.

- Հայացք գցելով վերջին 10 տարիների վրա՝ ակումբի հաջողության հիմնական մեխը Կրիշտիանու Ռոնալդուն էր: Նա չափազանց կարևոր դերակատարում է ունեցել՝ հեղինակելով բազում կարևոր գոլեր: Պետք է պարզապես ճշմարտության աչքերին նայել. պորտուգալացու հեռանալուց հետո «Սերուցքայինների» վիճակն անհամեմատ վատացել է:  Ներկա պահին այնպիսի վիճակ է, որ ուզում ենք ակումբում լինի պորտուգալացուն փոխարինողը: Հավատում եմ՝ նորեկները զգալիորեն կլավացնեն «Ռեալի» խաղը: Էդեն Ազարին համարում եմ շատ հետաքրքիր խաղացող, իսկ Յովիչին՝ երիտասարդ ու խոստումնալից: Գուցե, ինչ-որ մե՞կն էլ միանա այս շարքին,- նշել է Մորիենտեսը: