17.06.2019 13:00

ՊՍԺ-ի նախագահը սպառնացել է թիմի ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ի նախագահը սպառնացել է թիմի ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտնել է, որ միանգամից հրաժարվելու է այն ֆուտբոլիստների ծառայություններից, ովքեր չեն ենթարկվելու թիմի կանոնակարգին:

«Ես հասկացա, որ մեզ կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ: Ֆուտբոլիստները պետք է վերանայեն իրենց պահվածքը: Հիմա նրանք պետք է ավելի շատ աշխատեն:

Նրանք չեն եկել ՊՍԺ, որպեսզի լավ ժամանակ անցկացնեն: Եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, ուրեմն ցտեսություն: Մեր դռները բաց են: Այլևս չեմ հանդուրժելու ֆուտբոլիստների անկարգությունները»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում France Football-ը:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ն կարողացավ դառնալ միայն Ֆրանսիայի չեմպիոն: