17.06.2019 13:30

Evening Standard. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի վաճառի Պոգբայի տրանսֆերը

Evening Standard. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի վաճառի Պոգբայի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի վաճառի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը՝ անկախ այն բանից, որ ֆուտբոլիստը հեռանալու ցանկություն է հայտնել: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆրանսիացուն, որ նա մնալու է թիմում: Հաղորդվում է նաև, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչը նրան ստիպված չի պահի թիմում, և եթե, այնուամենայնիվ, Պոգբան չմտափոխվի, ապա նրա տրանսֆերի համար ակումբները պետք է 145 միլիոն եվրո վճարեն:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: