17.06.2019 12:45

Սաակաշվիլին առաջարկել է վարչական կենտրոնը դուրս բերել Կիևից

Սաակաշվիլին առաջարկել է վարչական կենտրոնը դուրս բերել Կիևից

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է Ուկրաինայի խորհրդարանը տեղափոխել Կիևից դուրս: Այդ առաջարկը նա արել է «112 Украина» հեռուստատեսության եթերում:

«Մենք խորհրդարանը տեղափոխեցինք Քութաիսի, և ես ուզում եմ, որ Ուկրաինայում էլ նույնն անեն՝ վարչական կենտրոնը դուրս բերեն Կիևից, նոր շենքում, որպեսզի նոր էջից սկսեն»,- ասել է Սաակաշվիլին: Ընդ որում՝ նա շեշտել է, որ Քութաիսիում խորհրդարանն «ավելի վատ շենքում տեղավորվեց, քան Գերագույն ռադայի շենքն է»:

Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում են գտնվում ռադան, կառավարությունը, նախագահի նստավայրը, Ուկրաինայի ազգային բանկը, այլ պետական հիմնարկներ:

Փոխանցում է tass.ru-ն: