17.06.2019 13:48

Նեթանյահուն Գոլանի բարձունքներում հիմնել է «Թրամփի բարձունքներ» բնակավայրը

Նեթանյահուն Գոլանի բարձունքներում հիմնել է «Թրամփի բարձունքներ» բնակավայրը

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մասնակցել է օկուպացված Գոլանի բարձունքներում նոր բնակավայրի հիմնադրմանը: Բնակավայրն անվանել են «Թրամփի բարձունքներ»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահի:

Արարողության ընթացքում Նեթանյահուն հայտարարել է, որ բնակավայրի հիմնումը երախտագիտության տուրք է նախագահ Թրամփին՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու դիմաց:

Բնակավայրում դեռ տներ չկան, սակայն կա ցուցանակ՝ Թրամփի անունով, ինչպես նաև՝ Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները:

Իսրայելցիները Գոլանի բարձունքները Սիրիայից խլել են 1967 թ. վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981 թ. այդ տարածքն անցավ Իսրայելի իրավազորության տակ, ինչը, ըստ էության, նշանակում էր անեքսիա:

Փոխանցում է BBC-ն: