17.06.2019 14:10

Թրամփը նորից քննադատության տարափ է թափել Լոնդոնի քաղաքապետի վրա

Թրամփը նորից քննադատության տարափ է թափել Լոնդոնի քաղաքապետի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին՝ նրան անվանելով «ազգի խայտառակությունը»:

Դրա համար առիթ է հանդիսացել Լոնդոնի փողոցներում երեք հոգու սպանությունը ու դրանից առաջ՝ ևս երեքինը՝ մեկ օրվա ընթացքում:

«Լոնդոնին շտապ նոր քաղաքապետ է հարկավոր: Խանը աղետ է, և ամեն ինչ ավելի ու ավելի է վատանալու»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը: Այս գրառումն անելուց մի քանի ժամ անց Թրամփը նոր գրառում է արել. «Նա ազգի խայտառակությունն է, որը ոչնչացնում է Լոնդոնը»:

Խանի ներկայացուցիչն ի պատասխան հայտարարել է, որ քաղաքապետը ցավակցում է զոհերի ընտանիքներին և իզուր ժամանակ չի վատնի՝ նման գրառումների պատասխանելու համար:

Հունիսի սկզբին, Լոնդոն այցից առաջ, Թրամփը Twitter-ում Լոնդոնի քաղաքապետին անվանել էր «խղճուկ լուզեր», իսկ 2017 թ. քննադատել էր Լոնդոնի փողոցներում ոստիկանների թվի ավելացման վերաբերյալ Խանի հայտարարությունը:

Հանգստյան օրերին Լոնդոնում իրար հետ կապ չունեցող հինգ հարձակումների ընթացքում զոհվել էր 18-ից 30 տարեկան երեք մարդ:

Փոխանցում է BBC-ն: