17.06.2019 14:36

Հրդեհից հետո՝ առաջին պատարագը Նոտր-Դամում

Հրդեհից հետո՝ առաջին պատարագը Նոտր-Դամում

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ի ավերիչ հրդեհից հետո առաջին պատարագն է մատուցվել:

Տաճարում ժամերգությունն սկսվել է հունիսի 15-ի երեկոյան, արարողության մասնակցությունը սահմանափակ է եղել՝ ընդամենը 30 հոգի: Ընդ որում՝ ժամերգության մասնակիցները շինարարական սպիտակ սաղավարտներ են կրել՝ անվտանգության նկատառումներով:

Պատարագը մատուցել է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Կաթոլիկական KTO հեռուստաալիքը արարողությունը հեռարձակել է ուղիղ եթերում:

Փոխանցում է BBC-ն: