17.06.2019 14:56

Բողոքի ցույցեր Հոնկոնգում. «Գրեթե երկու միլիոն ցուցարար»

Բողոքի ցույցեր Հոնկոնգում. «Գրեթե երկու միլիոն ցուցարար»

Արտահանձնման վերաբերյալ օրենքի դեմ հերթական ցույցին Հոնկոնգում մասնակցել է, կազմակերպիչների հաշվարկներով՝ առնվազն երկու միլիոն մարդ:

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է առավելագույնը 338 հազար մարդ:

Եթե կազմակերպիչների տվյալները ցուցարարների թվի վերաբերյալ հաստատվեն, ապա դա Հոնկոնգի պատմության մեջ ամենաբազմամարդ ցույցն է եղել:

Բողոքի ցույցերը շարունակվել են՝ չնայած իշխանությունների զիջումներին, որոնք կասեցրել են օրինագծի քննարկումը:

Կիրակի օրը Հոնկոնգի ղեկավար Քերրի Լամը հայտարարել է, որ օրինագծի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով, և ներողություն է խնդրել ցուցարարներից: Այնուամենայնիվ, կիրակի օրը երթի մասնակիցներից շատերը շարունակում էին պահանջել նրա հրաժարականը:

Ցուցարարները պահանջում են օրինագծի ամբողջական չեղարկում:

Փոխանցում է BBC-ն: