17.06.2019 15:35

Բոլթոն. Մադուրոն Ռուսաստանի հետ 209 մլն դոլարի պաշտպանական պայմանագիր է կնքել

Բոլթոն. Մադուրոն Ռուսաստանի հետ 209 մլն դոլարի պաշտպանական պայմանագիր է կնքել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կիրակի օրը քննադատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ Ռուսաստանի հետ 209 մլն դոլարի պաշտպանական պայմանագիր կնքելու համար:

«Մադուրոն բացարձակապես ոչ արդյունավետ կերպով է տնօրինել Վենեսուելայի միջոցները: Մայիսին, երբ հարյուր հազարավոր վենեսուելացիների սովի էին մատնված, նա Ռուսաստանին 209 մլն դոլար է վճարել պաշտպանական պայմանագրի համար, որպեսզի  գնի նրա հետագա  աջակցությունը»,-սոցցանցում գրել է Բոլթոնը:

«Վենեսուելացիներն իսկական ժողովրդավարական ղեկավարություն են ուզում, այլ ոչ թե հալածանքներ»,- հավելել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Մոսկվան առայժմ չի մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունը:

Փոխանցում է Interfax-ը: