17.06.2019 16:13

Վարդան Բալայանն ազատվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վարդան Բալայանն ազատվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: