17.06.2019 16:40

The New York Times-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքին

The New York Times-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքին

The New York Times թերթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ վտանգավոր է ԶԼՄ-ին պետական դավաճանության մեջ մեղադրելը:

«Մամուլին մեղադրել պետական դավաճանության մեջ՝ վտանգավոր է»,- ասվում է պարբերականի twitter-յան գրառման մեջ: Թերթը նշում է, որ նախագահի դժգոհությունը հարուցած նյութը, հրապարակելուց առաջ, ներկայացվել է նրա աշխատակազմին:

Ավելի վաղ Թրամփը twitter-յան իր էջում տեղեկացրել է, թե ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ կիբեռգրոհների աշխուժացման վերաբերյալ   The New York Times-ի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: « Դա երբեմնի հզոր թերթի դավաճանության վիրտուալ ակտ է, որը հուսահատորեն պատմության կարիք ունի, ցանկացած պատմության, նույնիսկ՝ եթե այն վատ է մեր երկրի համար,- գրել է Թրամփը:- Նրանք անում են կամ ասում՝ ինչ պատահի, առանց հետևանքների մասին նվազագույն մտահոգության: Դրանք իսկական վախկոտներ են և, անկասկած, ժողովրդի թշնամիներ»:

The New York Times-ն ավելի վաղ, հղում անելով ԱՄՆ վարչակազմի գործող և նախկին անանուն աղբյուրների, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ակտիվացրել է ռուսաստանյան համակարգչային ցանցերում երկրի էներգամատակարարման հետ կապված վնասակար ծրագրերի ներմուծումը:

Փոխանցում է Interfax-ը: