17.06.2019 17:24

Նեթանյահուի տիկինը գերթե 15 հազար դոլար տուգանք կվճարի

Նեթանյահուի տիկինը գերթե 15 հազար դոլար տուգանք կվճարի

Երուսաղեմի մագիստրատական դատարանը կիրակի օրը վարչապետ Բինիամին Նեթանյահուի տիկնոջը՝ Սառային, մեղավոր է ճանաչել պետական միջոցներն անհարկի օգտագործելու համար և նրան դատապարտել է 15 հազար դոլար տուգանքի, հաղորդել է The Times of Israel-ը:

«Պատասխանողը ոչ պատշաճ կերպով է օգտագործել պետական միջոցները»,- հայտարարել է դատավորը:

Այդպիսով, Երուսաղեմի դատարանը հաստատել է ավելի վաղ տիկին Նեթանյահուի պայմանավորվածությունը դատախազության հետ՝ ավելի մեղմ վերաորակավորելու մեղադրանքը, իսկ Սառա Նեթանյահուն համաձայնել է, որ անձնական նպատակներով օգտվել է վարչապետի գրասենյակի աշխատակիցներից մեկի սխալից և թանկարժեք ռեստորաններից ուտելիք է պատվիրել գրասենյակ, ինչպես նաև օգտվել է առաքման ծառայություններից՝ հաստիքային խոհարար և սպասարկող անձնակազմ ունենալու պարագայում:

Ընդհանուր առմամբ՝ Սառա Նեթանյահուն, դատախազության տվյալներով, դրա վրա ծախսել է մոտավորապես  100 հազար դոլար, սակայն փոխադարձ պայմանավորվածության համաձայնագրում 50 հազար դոլար է նշված:

Փոխանցում է Interfax-ը: