17.06.2019 18:00

Վասակ Դարբինյան. Հարց՝ Հայկ Ալումյանին

Վասակ Դարբինյան. Հարց՝ Հայկ Ալումյանին

Վասակ Դարբինյանը Ֆեյսբուքում գրում է.

«Քոչարյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը Ankakh.com-ին տված հարցազրույցում ասում է, որ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին և պահանջել է հարուցել քրեական գործ:

Հիշեցնենք՝ Ջհանգիրյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ մասնավորապես հայտարարել էր. «Սահմանադրական դատարանը ներկա կազմով գործը չի քննելու»: Ալումյանը, մեջբերելով այս և էլի մեկ-երկու միտք, եզրակացնում է. «Հետևաբար պետք է հասկանալ, որ ՍԴ-ում նախատեսված են նաև փոփոխություններ: Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»:

Այս առնչությամբ Ալումյանի ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստին. Ալումյանի պաշտպանյալ, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն էլ օրեր առաջ, դիմելով վերաքննիչ դատարանի դատավորին, հայտարարել էր. «Եվս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»:

Հարց՝ Հայկ Ալումյանին. չե՞ք պատրաստվում արդյոք, պարոն Ալումյան, հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և պահանջել հարուցել քրեական գործ, հիմնավորելով, որ Քոչարյանն արել է հեռուն գնացող հայտարարություն, որից ակնհայտ է, որ դատական անխտիր բոլոր ատյանների ապագա անելիքները հայտնի են Ռոբերտ Քոչարյանին»: