18.06.2019 10:17

Երեկ Վենետիկում Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը պսակադրվեցին (տեսանյութ)

Երեկ Վենետիկում Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը պսակադրվեցին  (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն երեկ պսակադրվել է «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դստեր՝ Բեթիի հետ:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում:

Նախորդ տարվա աշնանը մամուլում տեղեկություններ էին հայտնվել զույգի նշանադրության մասին, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսել սկսել էին 2018-ի ամռանից: