18.06.2019 11:09

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսին մահացել է դատարանի դահլիճում

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսին մահացել է դատարանի դահլիճում

Եգիպտոսի պետական հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Եգիպտոսի 67-ամյա նախկին նախագահ և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության նախկին առաջնորդ Մոհամեդ Մուրսին մահացել է դատարանի դահլիճում, որտեղ նրան դատում էին լրտեսության վերաբերյալ գործով:

Մուրսիին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրանք է ներկայացվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ  և լիբանանյան Հեզբոլլահ կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:

Մուրսին Եգիպտոսի պատմության մեջ առաջին նախագահն էր, որ «արաբական գարնան» իրադարձություններից հետո հաղթել էր 2012 թ. մրցակցային, ժողովրդավարական ընտրություններում, ինչի արդյունքում տապալվեց նախագահ Հոսնի Մուբարաքը:

2013 թ. հուլիսին զինվորականները Մուրսիին հեռացրին իշխանությունից, և իշխանության եկավ Աբդուլ-Ֆաթահ աս-Սիսին, որը «Մուսուլման եղբայրները» ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց:

2015 թ. ապրիլին Մուրսին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝  ցուցարարներին ձերբակալելու և խոշտանգելու հրամաններ արձակելու համար:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Մուրսին վախճանվել է ինֆարկտից:

Փոխանցում է BBC-ն: