18.06.2019 12:00

Նելսոն Մանդելայի դստեր գրառումները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել

Նելսոն Մանդելայի դստեր գրառումները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել

Դանիայում ՀԱՀ դեսպան, Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդավարական ընտրակարգով ընտրված առաջին նախագահ Նելսոն Մանդելայի դուստր Զինձի Մանդելայի գրառումները Twitter-ում բացասական արձագանք են ստացել սպիտակամորթ հարավաֆրիկացիների շրջանում:

Մանդելան նրանց անվանել է «ջարդարարների ու գողերի սերունդներ, որոնք սևամորթ աֆրիկացիներից խլել են նրանց հողերը», ինչպես նաև համեմատել է «անկոչ հյուրերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ուզում մեկնել»:

Պատասխանելով ընդդիմախոսների քննադատական դիտողություններին՝ Մանդելան պնդել է, թե «ոչ մի սպիտակամորթ տղամարդու կամ սպիտակամորթ կնոջ առջև հաշվետու չէ իր անձնական հայացքների համար»:

Մանդելայի սկանդալային հայտարարությունների հիմնական թեման վերաբերում է սևամորթներին հողերը վերադարձնելուն, որոնք նրանց նախնիներից խլվել են գաղութացման և ապարտեիդի դարաշրջանում:

Սպիտակամորթ ֆերմերների շահերը պաշտպանող «Աֆրիֆորում» կազմակերպությունը դիմել է արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորին՝ պահանջելով Զինձի Մանդելային ետ կանչել դիվանագիտական ծառայությունից:

Փոխանցում է tass.ru-ն: