18.06.2019 12:34

Թրամփ. Միգրանտների զանգվածային արտաքսումն ԱՄՆ-ից կսկսվի հաջորդ շաբաթ

Թրամփ. Միգրանտների զանգվածային արտաքսումն ԱՄՆ-ից կսկսվի հաջորդ շաբաթ

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը միլիոնավոր ապօրինի միգրանտների արտաքսումը կսկսի հաջորդ շաբաթ:

Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է երեքշաբթի Twitter-ի իր էջում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ ներգաղթային և մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր անլեգալ արտասահմանցիների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինի կերպով թափանցել են Միացյալ Նահանգներ,- գրել է Թրամփը:- Նրանք նույնքան արագ կվտարվեն, որքան արագ որ եկել էին»:

Թրամփը նաև հաղորդել է, որ Գվատեմալան պատրաստ է պայմանագիր կնքել երրորդ երկրների քաղաքացիներին ապաստան տրամադրելու վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է, որ միգրանտները կարող են ապաստան ստանալ իրենց առաջին մուտք գործած երկրում:

Փոխանցում է tass.ru-ն: