18.06.2019 12:51

ԱՄՆ-ը ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ը ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք

Պենտագոնը լրացուցիչ ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածության մեծացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը հայտարարել է, որ այս քայլը պատասխանն է իրանական ուժերի թշնամական գործողություններին:

Երկուշաբթի ԱՄՆ ռազմածովային գերատեսչությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք, փորձագետների գնահատականներով, վկայում են, որ օրերս Օմանի ծովածոցում տանկերների վրա հարձակման ետևում կանգնած է Իրանը:

Փոխանցում է BBC-ն: