19.06.2019 09:30

ATP․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

ATP․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ։ Աշխարհի 9-րդ ռակետը հաղթանակ տարավ 7։6 (7։5), 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 33 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Իան-Լենարդ Շտրուֆի եւ սերբ Լասլո Ջերեի դիմակայության հաղթողը։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո է։