19.06.2019 12:00

Ջերարդը հրաժարվել է փոխարինել Լեմպարդին

Ջերարդը հրաժարվել է փոխարինել Լեմպարդին

Գլազգոյի «Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի փոխարինի Ֆրենկ Լեմպարդին «Դերբի Քաունթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, տեղեկացնում է The Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբի ղեկավարները շարունակում են գլխավոր մարզչի փնտրտուքները ու առաջարկ են կատարել «Լիվերպուլ»-ի լեգենդար ավագին, ում թիմը 2-րդ հորիզոնականն է զբաղցրել Շոտլանդիայի ավարտված առաջնությունում:

Հատկանշական է, որ 39-ամյա մասնագետը մերժում է տվել՝ հավելելով, որ ներկայում իր ապագան տեսնում է միայն շոտլանդական թիմում:

Ամենայն հավանականությամբ, շուտով Լեմպարդը կգլխավորի «Չելսի»-ն: