19.06.2019 13:00

Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան չկարողացավ հաղթել Վենեսուելային, Բոլիվիան պարտվեց Պերուին (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան չկարողացավ հաղթել Վենեսուելային, Բոլիվիան պարտվեց Պերուին (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթի խաղարկությունում 2-րդ տուրի իրենց հանդիպումներն են անցկացրել A խմբի հավաքականները:

Բրազիլիայի ընտրանին ուժերն է չափել Վենեսուելայի հետ: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: 

Մյուս խաղում մրցել են Պերուն և Բոլիվիան: Պերուն 3:1 հաշվով հաղթանակ է տոնել: Գոլի հեղինակ են դարձել Խոսե Պաոլո Գերերոն, Ջեֆերսոն Ֆարֆանը և Էդիսոն Ֆլորեսը, իսկ մրցակցի կազմում միակ գոլը 11-մետրանոցից խփել է Մարսելո Մորենոն:

Այս տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակում իրավիճակն այսպիսին է. Բրազիլիան և Պերուն 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը Վենեսուելան ունի 2, իսկ Բոլիվիան դեռև միավոր չի վաստակել: