19.06.2019 12:51

Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է

Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արարողության ժամանակ Անգելա Մերկելը վատ է զգացել: Պետական օրհներգերի կատարման ընթացքում ԳԴՀ կանցլերն ամբողջ մարմնով ցնցվել է դողից, ինչը տևել է գրեթե մեկ րոպե:

Ավելի ուշ կանցլերի ինքնազգացողության վատացումը բացատրել են ուժեղ շոգով և ջրազրկմամբ: Անգելա Մերկելն ասել է, որ ինքն սկսել է լավ զգալ, երբ մի քանի բաժակ ջուր է խմել:

Երեքշաբթի Բեռլինում եղել է 31  աստիճան տաքություն:

Բանակցությունների ընթացքում Մերկելը Զելենսկուն խոստացել է չհանել Ղրիմի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ թերակղզին չի վերադարձվել Ուկրաինային, ապա հավելել է, որ հակառուսաստանյան պատժամիջոցները մասամբ կարող են մեղմացվել, եթե Մինսկյան պայմանագրի իրականացման հարցում առաջընթաց նկատվի: Ուկրաինայի առաջնորդն, իր հերթին, ցանկություն է հայտնել «հնարավորինս շուտ» նորմանդական ձևաչափով գագաթնաժողով անցկացնել Դոնբասի հարցով:

Փոխանցում է euronews-ը: