19.06.2019 14:40

ԱՄՆ-ն լրացուցիչ $40 մլն կհատկացնի ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

ԱՄՆ-ն լրացուցիչ $40 մլն կհատկացնի ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Այս մասին PanARMENIAN.Net-ի հաղորդմամբ  հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական:

Ջեքի Սփիրը նշել է, որ բանաձևի ընդունումը «հզոր ազդանշան է ՀՀ-ի համար»:

«ԱՄՆ-ն ճանաչում է ՀՀ-ի ոգևորիչ ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու հայերի ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է: