19.06.2019 14:53

Ռուստամ Բադասյանը՝ Արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը՝ Արդարադատության նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել է արդարադատության նախարար:

Բադասյանը՝ նշանակումից առաջ ՊԵԿ նախագահի տեղակալն էր, մինչ այդ որպես իրավաբան աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում: