19.06.2019 15:34

«Եվս չորս տարի». Թրամփը մտնում է նախընտրական մրցապայքարի մեջ

«Եվս չորս տարի». Թրամփը մտնում է նախընտրական մրցապայքարի մեջ

«Պահպանենք Ամերիկայի հզորությունը»՝ առաջին նախընտրական մրցապայքարի կարգախոսում փոխելով երկու բառ՝ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է երկրորդ նախագահական ժամկետի մրցապայքարի մեջ մտնելու մասին:

Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) մարզադաշտում հավաքված նրա 20 հազար համակիրները երկարատև օվացիայով են ընդունել նրա հայտարարությունը՝ վանկարկելով՝ «Եվս չորս տարի»:

Նախագահի թեկնածուի կարգավիճակում իր առաջին հանրահավաքում Թրամփը շոշափել է իր նախընտրած թեմաները՝ կեղծ լուրեր, հատուկ դատախազ Մյուլլերի՝ ոչնչով չավարտված հետաքննություն, աշխատատեղերի ստեղծում, անլեգալ միգրացիա: Նա մրցակից դեմոկրատներին մեղադրել է «ամերիկյան երազանքը  ավերելու» մեջ:

Օռլանդոյում ոչ բոլորն են գրկաբաց դիմավորել Թրամփին. մի քանի հարյուր մարդ հավաքվել է նրա հանրահավաքի վայրից ոչ հեռու՝ «Քաղաքական ֆուտբոլ», «Բավական է ատելություն սերմանել» մակագրություններով պաստառներ պարզած:

 Հարցումների տվյալների համաձայն՝ եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, Ֆլորիդայում կհաղթեր դեմոկրատ, Բարաք Օբամայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Փոխանցում է BBC-ն: