20.06.2019 12:30

ՈՒԵՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի բողոքարկումը. Նեյմարի որակազրկումը մնաց ուժի մեջ

ՈՒԵՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի բողոքարկումը. Նեյմարի որակազրկումը մնաց ուժի մեջ

ՈՒԵՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի բողոքարկումը կապված թիմի հարձակվող Նեյմարի երեքխաղյա որակազրկման հետ: Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպման վերջում մրցավարը 11-մետրանոց նշանակեց փարիզցիների դարպասին և այդ գոլի պատճառով վերջիններս դուրս մնացին մրցաշարից: Նեյմարը, ով հանդիպմանը հետևում էր տրիբունայից անվայել խոսքեր էր ուղղել մրցավարի հասցեին, ինչի համար էր որակազրկվել էր:

Այսպիսով, Նեյմարը միանշանակ գալիք մրցաշրջանում բաց կթողնի ՉԼ-ի առաջին 3 խաղերը որ ակումբում էլ այդ պահին գտնվի: