20.06.2019 13:31

Մեսսին խնդրել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը վերադարձնել Նեյմարին

Մեսսին խնդրել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը վերադարձնել Նեյմարին

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին երկու ձեռքով կողմ է Նեյմարի վերադարձին: Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպել է թիմի ղեկավարությանը և խնդրել հնարավորինս շուտ լուծել Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու հարցը: Հաղորդվում է, որ Մեսսին և Նեյմարը պահպանել են իրենց ջերմ հարաբերությունները և մինչ այսօր պարբերաբար շփվում են սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին 2017 թվականի ամռանն էր տեղափոխվել փարիզյան ակումբ: