21.06.2019 09:26

Ռաուլը գլխավորեց «Ռեալի» պահեստային թիմը

Ռաուլը գլխավորեց «Ռեալի» պահեստային թիմը

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը գլխավորեց Արքայական ակումբի պահեստային թիմը՝ «Կաստիլյան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախքան այս, նա ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր։

«Ռեալի» ղեկավարությունը 41-ամյա Ռաուլին պատրաստում է ապագայում գլխավոր թիմի մարզչական շտաբում ընդգրկելու նպատակով։

Իսպանիայի երրորդ դիվիզիոնում «Կաստիլյան» գրավել է չորրորդ տեղը։ 

Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 741 հանդիպում, խփել 325 գոլ, դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։