21.06.2019 11:00

Ամերիկայի Գավաթ. Ուրուգվայն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթ. Ուրուգվայն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթի խաղարկության C խմբի 2-րդ տուրում Ուրուգվայի հավաքականն ուժերն է չափել Ճապոնիայի հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Առաջինը հաջողության է հասել ճապոնացի Կոջի Միյոշին, ով դուբլ է ձևակերպել, իսկ հարավամերիկացիների կազմում աչքի են ընկել Լուիս Սուարեսը և Խոսե Խիմենեսը: 

Այս տուրից հետո C խմբի մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Ուրուգվայը, Չիլին ունի 3, Ճապոնիան՝ 1, իսկ Էկվադորը դեռ միավոր չի վաստակել: 

Հավելենք, որ Չիլին և Էկվադորը 2-րդ տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: