21.06.2019 12:00

«Ռեալ»-ը պատրաստ է զոհաբերել իր աստղերին հանուն Նեյմարի տրանսֆերի

«Ռեալ»-ը պատրաստ է զոհաբերել իր աստղերին հանուն Նեյմարի տրանսֆերի

«Ռեալ»-ը չի կորցնում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հույսերը: 

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «սերուցքայիններ»-ը պատրաստ են 130 միլիոն եվրո առաջարկել բրազիլացու տեղափոխության համար և գործարքի մեջ ներառել Գարեթ Բեյլի կամ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերները: 

Հարկ է նշել, որ ինքը Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղից նա հեռացել է 2 տարի առաջ: 

Ինչ վերաբերում է Բեյլին և Խամեսին, ապա երկու ֆուտբոլիստն էլ չեն մտնում «արքայական» ակումբի մարզչական շտաբի պլանների մեջ: