21.06.2019 12:30

AS. Կեյլոր Նավասը նոր թիմ է գտել

AS. Կեյլոր Նավասը նոր թիմ է գտել

«Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Պորտուգալիայում: Այս մասին հայտնում է AS-ը: 

Կոստառիկացին մոտ է «Բենֆիկա» տեղափոխվելուն: 

Լիսաբոնական գրանդը համաձայնության է եկել «արքայական» ակումբի հետ տրանսֆերի հարցում և այժմ քննարկում է 32-ամյա խաղացողի հետ անձնական պայմանագրի կետերը: 

Նավասը «Ռեալ»-ում խաղում է 2014 թվականից, որի կազմում մասնակցել է 162 խաղի և բաց թողել 159 գոլ: