21.06.2019 13:35

Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

«Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.

«18 հիանալի տարիներից հետո եկել է ֆուտբոլային կարիերաս ավարտելու ժամանակը»,- գրել է խաղացողը Twitter-ի իր էջում:

Տորեսը հանդես է գալիս «Սագան Տոսու» ակումբում նախորդ ամռանից: Իսպանացին երկար տարիներ անցկացրել է «Աթլետիկոյում», հանդես է եկել նաև «Լիվերպուլում» և «Չելսիում»: 

Կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթը: