21.06.2019 12:26

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու է խոցել

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու է խոցել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել է ամերիկյան հետախուզական անօդաչու սարք խոցելու մասին, որը գտնվել է Իրանի օդային տարածքում։

Պետական լրատվամիջոցները պնդում են, որ դրոնը խփվել է հարավային Հորմոզգան նահանգում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դա եղել է PQ-4 Global Hawk անօդաչու սարք, ակայան Reuters-ը, հղում անելով ամերիկյան զինվորականության ներկայացուցչի, գրում է, որ դա եղել է MQ-4C Triton։

Ամերիկյան զինվորականներն սկզբում չեն հաստատել թռչող սարքի կորստի փաստը։ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել է, թե Իրանի տարածքում անօդաչուներ չեն եղել։

Սակայն հետո Associated Press-ը և Reuters-ը, հղում անելով Պենտագոնում աղբյուրներին, տեղեկացրել են, որ ամերիկյան դրոնը խոցվել է, սակայն այն գտնվել է միջազգային օդային տարածքում։ Ամերիկյան զինվորականության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ խոցված դրոնը պատկանել է ԱՄՆ ՌԾՆ-ին։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին։

Փոխանցում է BBC-ն։