21.06.2019 13:58

Զելենսկու կուսակցությունը ռադայում կարող է միակուսակցական մեծամասնություն կազմել

Զելենսկու կուսակցությունը ռադայում կարող է միակուսակցական մեծամասնություն կազմել

Ուկրաինայի գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, որոնք կայանալու են հուլիսի 21-ին, կարող են Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ նախագահի կուսակցությունը ամբողջապես վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները։

Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը կարող է խորհրդարանում միակուսակցական մեծամասնություն կազմել՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն ունենալով ավելի քան 230 պատգամավոր։

Չորեքշաբթի օրը «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ցուցակով  պատգամավորության 201թեկնածուների փաստաթղթեր։ Հինգշաբթի  փաստաթղթեր են ներկայացրել ևս 199 թեկնածուներ՝ մեծամասնական շրջաններից։

Մասնագիտական տեսակետից, ըստ Վերլուծության և մենեջմենթի ուկրաինական ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկի, ցուցակում գերակայում են իրավաբաններն ու տնտեսագետները։ «Հիմնականում՝ լավ մարդիկ են, շատերին անձամբ եմ ճանաչում, շատերը բավական իրազեկ մարդիկ են, բայց, միևնույն ժամանակ, նրանց շատ հեշտ է մանիպուլացնել։ Դրանք, նախևառաջ, արևմտյան գաղափարներով դաստիարակված, նոր սերնդի՝ Ուկրաինայի անկախության շրջանի սերնդի երիտասարդներ են»,- ասել է Բորտնիկը։

Փոխանցում է tass.ru-ն։