21.06.2019 14:56

Ատամբաևը անհեթեթ է համարել իրեն ներկայացված մեղադրանքները

Ատամբաևը  անհեթեթ է համարել իրեն ներկայացված մեղադրանքները

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը անհեթեթ է անվանել խորհրդարանի կողմից իրեն ներկայացված մեղադրանքները։

«Իմ դեմ ներկայացված մեղադրանքները բացարձակապես անհեթեթ են, չունեն իրավական հիմք, հենվում են մտացածին լուրերի վրա, որոնց նպատակն ընդամենը գործող նախագահի ցանկությունն է՝ չեզոքացնելու իր քաղաքական ընդդիմախոսին»,- կարծում է Ատամբաևը։ Նրա կարծիքով՝ ինքը քաղաքական դրադապատճառներով հալածանքների է ենթարկվում իշխանության կողմից, իսկ այդ ամենի ետևում երկրի գործող ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովն է։

«Ժեենբեկովն ինձ լռեցնելու այլ միջոց չի գտել, քան մտացածին մեղադրանքներով ապօրինաբար ինձ դատապարտելը։ Բայց ոչինչ չի ստացվի, թեև այդ նպատակով արդեն ավելի քան մեկ տարի է՝ օգտագործվում են ամենակեղտոտ քաղաքական գործիչները և ամենակեղտոտ մեթոդները»,- հայտարարել է Ատամբաևը։

Հինգշաբթի օրը Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել հատուկ խորհրդարանական հանձնաժողովի առաջարկին, որը հայտարարել է Ատամբաևին օրենքը խախտելու վեց դրվագով կասկածանք ներկայացնելու մասին։ Խորհրդարանի որոշումը ուղարկվել է գլխավոր դատախազություն։ Եթե վերջինս հաստատի պատգամավորների կասկածները, ապա խորհրդարանը կարող է քվեարկել նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։

Փոխանցում է tass.ru-ն։