22.06.2019 13:04

«Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը

«Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը

Լոնդոնի «Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը:

ESPN-ը հայտնում է, որ լոնդոնցիների ղեկը կստանձնի «Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: «Կապույտները» 4  մլն ֆունտ կվճարեն «Դերբիին»՝ մարզչի պայմանագիրը գնելու համար: Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի շաբաթվա սկզբում: 

Նախկինում նշվում էր, որ Ռոման Աբրամովիչը խոստացել է Լեմպարդին նվազագույնը երկու տարի պահել թիմում:

Անգլիացին «Դերբիում» աշխատելու հենց մեկնարկային մրցաշրջանում թիմին դուրս է բերել Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ, որտեղ ԱՊԼ-ի ուղեգրի համար պայքարում զիջել է «Ասթոն Վիլային»: