22.06.2019 13:30

Իբրահիմովիչ. Ես լեգենդ եմ

Իբրահիմովիչ. Ես լեգենդ եմ

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր մասին, և թե ինչպես են գործերը ամերիկյան առաջնությունում, որտեղ արդեն 2-րդ մրցաշրջանն է անցկացնում: «Լոս-Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը լեգենդ է, իսկ ֆուտբոլում ուրիշ Զլատան հաստատ չկա.

- Մի՛ զարմացեք, ես արդեն լեգենդ եմ: Այս մրցաշրջանում այնպիսի բաներ կտեսնեք, որ դեռ չեք տեսել ՄԼՍ-ում իմ առաջին մրցաշրջանի ժամանակ: Նախորդի հետ համեմատած՝ մենք աճել ենք, այնպես որ տիտղոսակիր դառնալու համար բոլոր խաղերում հաղթելը կարևոր է: Ես ֆավորիտ չեմ տեսնում, դրա համար էլ այդքան գեղեցիկ է ՄԼՍ-ը: Ես յուրաքանչյուր մրցակցի համարում եմ ամենամեծ սպառնալիքը: Շատ լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա մեկը, որը կհամեմատվի ինձ հետ ,- հայտարարել է Իբրահիմովիչը DAZN-ի հետ զրույցի ժամանակ: