23.06.2019 10:00

Պաշտոնական.Դի Ֆրանչեսկոն՝ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական.Դի Ֆրանչեսկոն՝ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ

Իտալական «Սամպդորիան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի նշանակման մասին։ 49-ամյա իտալացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր։

Դի Ֆրանչեսկոն հեռացվել էր իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուին» 1։3 հաշվով պարտվելուց հետո։ «Սամպդորիայում» Դի Ֆրանչեսկոն փոխարինել է Մարկո Ջամպաոլոյին, որը գլխավորել է «Միլանը»։

Դի Ֆրանչեսկոն եղել է նաեւ «Պեսկարայի», «Լեչեի» եւ «Սասուոլոյի» գլխավոր մարզիչը։