23.06.2019 11:00

Ա Սերիան ներկայացնող երկու ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Բալոտելիին

Ա Սերիան ներկայացնող երկու ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Բալոտելիին

«Մարսել»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է Ա Սերիա վերադարձին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձառու խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Պարմա»-ն ու «Ֆիորենտինա»-ն:

Երկու ակումբներն էլ պատրաստ են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, եթե վերջինս համաձայնի աշխատվարձի նվազման:

Հարկ է նշել, որ Բալոտելին «Մարսել»-ում ստանում է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Ներկայիս համաձայնագիրը սպառվում է հունիսի 30-ին: