23.06.2019 11:29

Գաբրիել Ժեզուսը փոխել է խաղային համարը

Գաբրիել Ժեզուսը փոխել է խաղային համարը

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսը փոխել է խաղային համարը: Այս մասին հաղորդում է մանկունյացիների մամուլի ծառայությունը:

Բրազիլացի ֆուտբոլիստը գալիք 2019/20 մրցաշրջանում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: Նախկինում Ժեզուսը հանդես էր գալիս 33 համարով:

«Ինձ համար մեծ պատիվ է կրել «Սիթի»-ի 9 համարի մարզաշապիկը: Հուսով եմ գալիք մրցաշրջանում շատ գոլեր կխփեմ ու կօգնեմ իմ թիմին նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է 22-ամյա խաղացողը:

Հետաքրքրության համար նշենք, որ նախկինում «քաղաքայիններ»-ի կազմում 9 համարով հանդես են եկել Նոլիտոն, Էմանուել Ադեբայորը և Ալվարո Նեգրեդոն: