23.06.2019 12:00

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում
«Լիոն»-ի ղեկավարությունը ցանկանում է հրավիրել «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնիին, տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «առյուծներ»-ը պատրաստ են 2 տարով նախատեսված համաձայնագիր առաջարկել փորձառու ֆրանսիացուն:

Նշենք, որ 33-ամյա պաշտպանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէր լինի, եթե կարիերան այլ ակումբում շարունակեր:

Հավելենք, որ Լիգա 1-ի 2018/19 մրցաշրջանի արդյունքերով «Լիոն»-ը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն ու խաղալու է Չեմպիոնների լիգայի 2019/20-ի խաղարկությունում: