23.06.2019 12:29

«Անհնարին» թվացող տրանսֆերը՝ հավանական

 «Անհնարին» թվացող տրանսֆերը՝ հավանական

Չնայած նրան, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Պարի Սեն Ժերմենից» Նեյմարի հեռանալու մասին, դա չի խանգարել ակումբին ուշագրավ քայլով հանդես գալ` բորբոքելով կրքերը խաղացողի ու նրա հնարավոր տրանսֆերի շուրջ:

Գովազդային ակցիայի շրջանակներում ակումբը հրապարակել է լուսանկար, որի կենտրոնում Նեյմարն է: Խոսքը «Air Jordan»-ի գովազդի մասին է:

Տարօրինակն այն է, որ գովազդը որոշել են պտտել մի խաղացողի շուրջ, որն, ինչպես երևում է, ցանկանում է լքել ակումբը: Երկխոսությունը «Պարի Սեն Ժերմենի» ու «Բարսելոնայի» միջև վերջին շրջանում ակտիվացել է և չի բացառվում, որ վերջում կողմերը կգան ընդհանուր հայտարարի:

Տեղի ունեցածի վերաբերյալ տեսակետները տարբեր են: Չի բացառվում, որ «Air Jordan»-ն ու «Nike»-ն են պարզապես պահանջել, որպեսզի հենց Նեյմարը լինի գովազդային այս արշավի դեմքը, կամ գուցե այս կերպ ֆրանսիական ակումբը հաղորդագրություն է ուղարկել «Բարսելոնային», որ իրենք չեն պատրաստվում բաց թողնել խաղացողին ցածր գնով:

Նեյմարի ապագայի հետ կապված խոսակցությունները, ամեն դեպքում, շարունակվում են ու ինչպես երևում է դա խոչընդոտ չէ «Պարի Սեն Ժերմենի» համար, որը մտադիր է  օգտագործել Նեյմարի իմիջը ելնելով սեփական շահերից: